«Հայաստանի ու Իրանի միջեւ բանակցություններ են ընթանում Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին վարձակալությամբ հանձնելու շուրջ, սակայն դեռ պայմանագիր չկա ստորագրված», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտնեց մեր երկրում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:
«Երբ ես եկա Հայաստան, իմ կողմից առաջարկված նախագծերից մեկն այն էր, որ Հայաստանում զարկ տրվի անասնապահությանը: Հայաստանը գյուղատնտեսական երկիր է եւ անասնապահության համար ունի շատ մեծ ներուժ: Ցավոք, անասունների թիվը բավարար չէ: Մեր կատարած ուսումնասիրությունների համաձայն, այստեղ գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը կարելի է հասցնել 7 միլիոնի: Եվ եթե դա հաջողվի, եկեք տեսնենք, թե դա ինչ կարող է նշանակել Հայաստանի տնտեսության համար: Իրանը իր 75 միլիոնանոց բնակչությամբ մսի լավ շուկա է, եւ Իրանին ամենամոտ երկրներից մեկը Հայաստանն է: Հայաստանը կարող է տարեկան 2-3 միլիոն գլուխ ոչխար արտահանել Իրան: Նշեմ, սակայն, որ դեռեւս ոչ մի պայմանագիր չի ստորագրվել»:
Դեսպանը հավելեց` եթե որեւէ փաստաթուղթ ստորագրվի, այն չի կարող գաղտնի լինել, եւ բնականաբար, պետք է հավանության արժանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի գյուղատնտեսթյան նախարարության տվյալներով, այսօր մեր երկրում կա մոտ 1 միլիոն 350 հազար գյուղատնտեսական կենդանի` կովեր, ոչխարներ, այծեր, խոզեր, ցուլեր եւ այլն: Միայն ոչխարների թվաքանակն այսօր կազմում է շուրջ 590 հազար:
Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանցիներին հանձնելու մասին տեղեկությունները դժգոհության ալիք են բարձրացրել հանրության շրջանում. մտավախություն կա, թե գործարքը կարող է բնապահպանական, տնտեսական եւ անգամ քաղաքական խնդիրներ առաջացնել Հայաստանի համար:
Պաշտոնական Երեւանը հերքում է, թե հարցի առնչությամբ որեւէ պայմանավորվածություն կա Թեհրանի հետ:
Անդրադառնալով հայ-իրանական երկաթգծին` դեսպան Ռեիսիին ասաց, թե հայ-իրանական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն, իսկ երկաթգիծն էլ «շատ կարեւոր նախագիծ է»:
«Անհրաժեշտ է ֆինանսավորում ապահովել այս ծրագրի համար: Այս նախագծի հիմնական խնդիրը տնտեսական է: Ռուսական մի ընկերություն, որը Արաբական Միացյալ Էմիրություններում է աշխատաում, Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ այդ նախագծի ուսումնասիրման համար փաստաթուղթ է ստորագրել: 18 ամիս պետք է տեւեն ուսումնասիրությունները, եւ հենց ավարտվեն պետք է սկսվեն նախագծի կյանքի կոչման աշխատանքները: Մենք Հայաստանի իշխանություններին վստահեցրել ենք` ձեր տարածքում շինարարական աշխատանքները սկսվելուն պես, մենք մեր ֆինանսական միջոցներով անմիջապես կսկսենք երկաթգծի կառուցման աշխատանքները Իրանի տարածքում: Վստահ եղեք, որ այդ նախագիծը անպայման կիրականանա: Վստահեցնում եմ ձեզ` եթե բարձրակարգ ճանապարհ լինի, յուրաքանչյուր շաբաթվա վերջին 5-10 հազար իրանցիներ կգան Հայաստան` այստեղ իրենց հանգստյան օրերը անցկացնելու», - ասաց դեսպանը:
Դեսպանը, ըստ էության, խուսափեց ուղղակի պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Իրանի նկատմամբ ամերիկյան վերջին պատժամիջոցները հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների վրա` ասելով, թե Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, ուր թույլատրված է արտահանել իրանական մոտ 50 տեսակի ապրանքներ, որոնց արտահանմումը արգելված է այլ երկրներ:
Նույն հարցին Հայաստանի արտգործնախարարության արձագանքը հետեւյալն էր. - «Հայ-իրանական թափանցիկ համագործակցությունը ընթանում է միջազգային իրավունքի շրջանակներում»: