Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմությունը վերստին Ասադին հրավիրում է բանակցելու


Ահմեդ Մոազ ալ-Խաթիբ, արխիվ
Ահմեդ Մոազ ալ-Խաթիբ, արխիվ
Սիրիայի ընդդիմության առաջնորդը վերստին պատրաստակամություն է հայտնել բանակցել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մոազ ալ-Խաթիբը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է, որ բանակցությունների թեման կլինեն «նվազագույն արյունահեղությամբ ու կորուստներով» իշխանության փոխանցման տարբերակները: Նա բանակցությունների մեկ այլ թեմա է առաջարկում, այն է` իշխանությունների կողմից ձերբակալվածների տվյալների հրապարակումը, ինչպես նաեւ փախստականների հարցը:

Խաթիբը որպես բանակցությունների վայր առաջարկում է երկրի հյուսիսը` հաշվի առնելով այն, որ «իշխանություններն այդքան անհանգստացած են ինքնիշխանությամբ եւ չեն ուզում լքել Սիրիայի տարածքը»:

Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդը բանակցելու պատրաստակամության մասին հայտարարել էր նաեւ մոտ մեկ շաբաթ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG