Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում մոլեգնում է հզոր փոթորիկը


ԱՄՆ-ի հյուսիսում տեղացած շուրջ 60 սանտիմետր ձյան եւ ձյունամրրիկի պատճառով ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Հուժկու փոթորկի պատճառով հոսանքազրկվել է նաեւ Մասաչուսեթս նահանգի ատոմակայանը՝ գործի է ընկել կայանի անվտանգության ավտոմատացված համակարգը եւ կասեցրել ռեակտորի աշխատանքը։

ԱՄՆ-ի պետական օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ առատ տեղումները շարունակվելու են, ձյան ծածկույթը Բոստոնում կարող է հասնել մինչեւ 1 մետր հաստության։

Շաբաթ օրը ավելի քան 5300 չվերթներ են չեղյալ հայտարարվել, փակ են Նյու Յորքի եւ Բոստոնի օդանավակայանները։

Նախնական տվյալներով, Նյու Յորքում եւ Կանադայում փոթորկի պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներին առնվազն 4 մարդ է զոհ գնացել, հարյուրավոր ավտոմեքենաներ թաղվել կամ շրջափակված են մնացել Լոնգ Այլենդի արագընթաց մայրուղում, որն իրար է կապում Նյու Յորքն ու Լոնգ Այլենդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG