Մատչելիության հղումներ

Վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը


Երկու տարվա ծանր հիվանդությունից հետո, այսօր առավոտյան վախճանվել է անվանի բանաստեղծ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Հովհաննես Գրիգորյանը։

Հովհաննես Գրիգորյանը 68 տարեկան էր։ Ավելի քան երկու տասնյակ բանաստեղծական եւ թարգմանական ժողովածուների հեղինակ է, անցած տարի արժանացել է Պետական մրցանակի բանաստեղծական վերջին` «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուի համար։

Երկու տարի առաջ երիտասարդ գրողները նրա բուժման համար դրամահավաք կազմակերպեցին, որոշակի գումար ավելացրեց նաեւ Հայաստանի նախագահը, եւ բանաստեղծը հնարավորություն ստացավ բուժում ստանալ Իսրայելում, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չեղավ։


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG