Մատչելիության հղումներ

Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի դեմ երկրորդ հայցն է ներկայացրել


«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել երկրորդ հայցադիմումը «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ:

Այս անգամ, ինչպես հաղորդում են թերթից, «օլիգարխն իբր իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար պահանջում է 3 միլիոն դրամ (եւս 200 հազար՝ փաստաբանների աշխատանքի համար)»:

Փաստորեն, Խաչատրյանը ընդհանուր հաշվով «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է 6 միլիոն 200 հազար դրամ (մոտ 15 հազար դոլար):

«Ժողովուրդ»-ը հայտարարում է, որ մինչեւ վերջ պայքարելու է Խաչիկ Խաչատրյանի «դիմակը պատռելու» համար: «Կարծում ենք՝ բոլորին էլ հասկանալի է, որ այդ պարոնը խնդիր է դրել խոչընդոտել օրաթերթի բնականոն գործունեությունը: Բայց հատուկ Խաչատրյանի եւ նրա հովանավորների համար ընդգծենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի տպագրվել անխափան՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները», - ասված է թերթի խմբագրության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG