Մատչելիության հղումներ

Մեկ օրում ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել


Այսօր զոհվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, լեյտենանտ Թուրալ Ասքերովը զոհվել է ստացած գնդակային վիրավորումից։

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո գյուղի մոտակայքում «Հայաստանի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով» զոհվել է զինվոր Սանան Ալիզադեն։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդել էին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում մի զինվորի վիրավորվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG