Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում վիրավորվել է ադրբեջանական բանակի 20-ամյա զինվոր Շահմար Դաշդեմիրովը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` գնդակային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հաստատել է փաստը։

Ադրբեջանական կողմի պնդմամբ` Դաշդեմիրովը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG