Մատչելիության հղումներ

Բաքուն հետաքրքրված է վրացական զինտեխնիկայով


Վրացական արտադրության «Լազիկա» հետեւակի մարտական մեքենան, արխիվ
Վրացական արտադրության «Լազիկա» հետեւակի մարտական մեքենան, արխիվ
Կորեացիները եւ ադրբեջանցիները հետաքրքրվում են վրացական «Լազիկա» եւ «Դիդգորի» մարտական մեքենաներով։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

«Գրուզիա օնյալն» գործակալության վկայությամբ` «Մթելի քվիրա» պարբերականին տված հարցազրույցում վրաց խորհրդարանականը ասել է, թե մինչեւ վերջերս Վրաստանի ռազմական արդյունաբերությունը չի աշխատել արտաքին շուկայի համար` սահմանափակվելով ներքինով, սակայն Ադրբեջանում եւ Հարավային Կորեայում հետաքրքրվածություն են արտահայտել վրացական ռազմական արտադրանքով։

«Լազիկա»-ն վրացական արտադրության հետեւակի մարտական մեքենա է, «Դիդգորի»-ն` զրահամեքենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG