Մատչելիության հղումներ

Մեկնարկում են վրացական գինին Ռուսաստան արտահանելու շուրջ բանակցությունները


Մոսկվան եւ Թբիլիսին այսօր բանակցություններ են սկսում վրացական գինին ռուսական շուկա արտահանելու հարցի շուրջ:

Երեկ այդ նպատակով Մոսկվա է մեկնել վրացական պատվիրակությունը:

Վրացական գինու առաքումը Ռուսաստան կասեցվել էր 2006 թվականից՝ քաղաքական պատճառներով:

Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախորդ կառավարության համեմատ ավելի հավասարակշիռ դիրքորոշում ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների, մասնավորապես՝ առեւտրային կապերի վերականգնման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG