Մատչելիության հղումներ

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Մյանմարի միջեւ


Անցած հինգշաբթի օրը ՄԱԿ-ում Հայաստանի ու Մյանմարի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Չաո Տինը ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նյու Յորքում Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքում փաստաթղթի ստորագրման արարողությանը հետեւել է երկու դեսպանների զրույցը, որի ժամանակ կարեւորվել է երկկողմ համագործակցության խթանումը եւ երկուստեք նշվել է ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը: Կողմերը ընդգծել են նաեւ կրթության, մշակույթի, զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Մյանմարում դարեր ի վեր հաստատված հայ համայնքի գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG