Թեկնածուները Հայրիկյանի դեմ մահափորձի անհապաղ բացահայտում են ակնկալում
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կազմակերպված մահափորձը առաջին հերթին հարվածում է իշխանություններին, երեկ գիշեր հայտարարել է հիվանդանոց վիրավորված Հայրիկյանին տեսակցության գնացած վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նման հայտարարություններ անելու փոխարեն իշխանությունը պարտավոր է բացահայտել հանցագործությունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նախագահի մյուս թեկնածուները եւս անհապաղ բացահայտում են պահանջում:
Առնչվող թեմաներով
Արխիվ
-
հունիս 08, 2026Փաշինյան. «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է ընտրություններում