Մատչելիության հղումներ

ՀԲ-ն 45 միլիոն դոլար վարկ է տրամադրել Հայաստանին


Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան -Միշել Հափի, արխիվ
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան -Միշել Հափի, արխիվ
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը անցած գիշեր հաստատել է «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» ներքո Հայաստանին 45 միլիոն դոլար վարկի տրամադրումը:

Ծրագիրը կաջակցի համայնքների հասանելիության բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության ընթացիկ աշխատանքներին` ապահովելով 170 կմ կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը, միեւնույն ժամանակ աշխատատեղեր ստեղծելով հիմնականում գյուղական ազգաբնակչության համար:

Ծրագրով նախատեսվում է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու եւ Սյունիքի մարզերի 31 համայնքներում վերակառուցել 170 կմ կենսական նշանակության ճանապարհներ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել չորս տարում:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG