Մատչելիության հղումներ

Ալասանիա. «Վարչապետը խոսել է Հայաստանի, այլ ոչ թե Վրաստանի քաղաքականության մասին»


Իրակլի Ալասանիա, արխիվ
Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում ողջունելով Եվրոպայի, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու Հայաստանի քաղաքականությունը, միաժամանակ ընդգծել է, որ «Վրաստանն ունի այլ քաղաքականություն եւ այլ հեռանկարներ»:

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը վերջերս տված բացառիկ հարցազրույցում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարություններին, որ Հայաստանը այս առումով «լավ օրինակ է ծառայում Վրաստանի համար», Ալասանիան ասել է. - «Վարչապետը խոսել է Հայաստանի, այլ ոչ թե Վրաստանի քաղաքականության մասին: Հայաստանը մեր եղբայրական երկիրն է, մեր հարեւանը, մենք ուրախ ենք , որ նրանք հնարավորություն ունեն այսպիսի բազմավեկտոր քաղաքականության: Բայց վարչապետը միաժամանակ շատ հստակ նշել է, որ մեր հեռանկարն է Եվրոպային, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը: Սա վրացի ժողովրդի, մեր հասարակության որոշումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG