Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Վենեսուելան խորացնում են էներգետիկ համագործակցությունը


Վենեսուելայի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը եւ «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը փոխանակում են ստորագրված փաստաթղթերը, Կարակաս, 29-ը հունվարի, 2013թ.
Վենեսուելայի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը եւ «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը փոխանակում են ստորագրված փաստաթղթերը, Կարակաս, 29-ը հունվարի, 2013թ.
Ռուսաստանը եւ Վենեսուելան կխորացնեն համագործակցությունը էներգետիկ ոլորտում:

«Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է առաջիկա տարիներին 10 միլիարդ դոլարի ներդրում կատարել Վենեսուելայում:

Երեկ Կարակասում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք նախատեսում են Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը Վենեսուելայում նավթի եւ գազի արդյունահանման հարցում

Վենեսուելայի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը հայտարարել է, որ առաջիկա 6 տարիների ընթացքում այս ծրագրերում ընդհանուր առմամբ 47 միլիարդ դոլարի ներդրում կկատարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG