Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահական ընտրություններում հաղթել է Միլոշ Զեմանը


Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, հաղթանակ է տարել ձախամետ թեկնածու Միլոշ Զեմանը:

Նա առաջ է անցել իր մրցակից՝ Չեխիայի ներկայիս արտգործնախարար Կարել Շվարցենբերգից, մոտ կես միլիոն քվեներով՝ ստանալով ընտրողների 54,8 տոկոսի աջակցությունը:

Շվարցենբերգը ստացել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը, նրա օգտին է քվեարկել խոշոր քաղաքների՝ այդ թվում մայրաաղաք Պրահայի բնակչությունը, այնուամենայնիվ մարզերի եւ գյուղական բնակչության աջակցությամբ հաղթել է ռուսամետ գործչի համբավ ունեցող Միլոշ Զեմանը, ում արդեն իսկ շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սրանք Չեխիայում նախագահական առաջին ընտրություններն էին, որ անցկացվում էին ուղղակի քվեարկությամբ։ Մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG