Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանում է Երեւան


Այսօր Երեւան է ժամանում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից, նախատեսվում են Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ, որոնց ժամանակ ծրագրվում է քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։

Սպասվում է նաեւ, որ Շոյգուն կայցելի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG