Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
«Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթվա ընթացքում շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները ժամանակին հավաստանշվել են եւ շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ: Անցած շաբաթվա ընթացքում ԼՂ օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: