Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանեն սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ


Զորահանդես Երեւանում, արխիվ
Զորահանդես Երեւանում, արխիվ
Հայաստանի զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 25-ից Հայաստան են ժամանելու սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ. Ռուսաստանից` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, Լիբանանից` բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, Չիլիից` ծովակալ Հեռնան Կույումջյանը, Ֆրանսիայից` գնդապետ Ռուբիկ Գալստանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցելության շրջանակներում սփյուռքահայ զինվորականները կմասնակցեն մի շարք միջոցառումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG