Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը եւ Իվանիշվիլին զրուցել են Դավոսում


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, 17-ը հունվարի, 2013թ.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, 17-ը հունվարի, 2013թ.
Երեկ Դավոսի տնտեսական համաժողովի հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը զրուցել է վրաց պաշտոնակից Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ռուսաստանցի մի գործարար, որը ներկա է եղել ընդունելությանը։

Սա առաջին շփումն է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո դիվանագիտական հարաբերությունները խզած երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջեւ, նշում է գործակալությունը։

«Վրաց վարչապետը ինքը մոտեցավ Մեդվեդեւին, եւ նրանք ինչ-որ բանի մասին խոսում էին մի քանի րոպե», - ասել է ռուսաստանցի գործարարը։

Մեկնաբանելով հիշյալ տեղեկատվությունը` Ռուսաստանի կառավարության մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան ասել է, թե նման ֆորումների շրջանակներում ավանդաբար տեղի են ունենում բազմաթիվ շփումներ տարբեր երկրներից մասնակիցների միջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG