Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին առաջարկում է պատժել օտար բառեր օգտագործողներին


Վլադիմիր Ժիրինովսկի, արխիվ
Վլադիմիր Ժիրինովսկի, արխիվ
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ընդունել օրենք, որով կպատժվեն այն մարդիկ, ովքեր կօգտագործեն օտար բառեր` դրանց ռուսական տարբերակների առկայության դեպքում։

Ժիրինովսկու փոխանցմամբ` պատիժը կարող է նախատեսել նույնիսկ պաշտոնանկություն։

«Մենք պարտավոր ենք մաքրել ռուսաց լեզուն աղբից եւ օտար բառերից», - ասել է նա` օրինակ բերելով անգլերենի ամերիկյան տարբերակից փոխառված եզրեր եւ ավելացնելով, թե «ամերիկանիզմները» բռնաբարում են մայրենի լեզուն։

Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ ժամանակին Թուրքիան նմանօրինակ միջոցներ էր ձեռնարկել լեզուն արաբական եւ պարսկական փոխառություններից մաքրելու համար։

Ժիրինովսկու փոխանցմամբ` «մի խումբ իրավաբաններ արդեն կազմում են մշակույթի մասին օրենքի նախագիծ, որը կարգելի ոչ ռուսական բառերի կիրառումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG