Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը` Ելիսեյան պալատում


Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Հայաստանի նախագահի թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավոր դիվանագիտական խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ:

Պաշտոնական հանդիպումը, որը, Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգության» հաղորդագրության համաձայն, ներառում էր Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության վիճակին, Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին եւ պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում:

Ավելի վաղ Հովհաննիսյանը մասնակցել էր ֆրանսահայ համայնքի հետ հանրային ֆորումին, որտեղ հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ հայկական Սփյուռքի առջեւ ծառացած այսօրվա ու վաղվա մարտահրավերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG