Մատչելիության հղումներ

Իրանի հոգեւոր առաջնորդը արգելել է միջուկային զենքը


Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կրոնական հրամանագիր է արձակել միջուկային զենքը արգելելու մասին։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրի արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ հոգեւոր առաջնորդի արգելքը պարտադիր է կառավարության համար։ Պաշտոնական Թեհրանը ենթադրում է, որ հրամանագիրը պետք է վերջ դնի իր միջուկային ծրագրի շուրջ բանավեճին։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը, մասնավորապես, ընդգծել է, որ Արեւմուտքը պետք է հասկանա Իրանի համար այաթոլայի հրամանագրի նշանակությունը։

«Երբ գերագույն իրավական ատյանը եւ իշխանությունը երկրի ղեկավարությունում ֆաթվա է արձակում, մենք բոլորս պարտավոր ենք հետեւել դրան», - ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը։

Արեւմուտքը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ է հետապնդում, ինչը պաշտոնական Թեհրանը հերքում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG