Մատչելիության հղումներ

Նյու Յորքը խստացնում է հրազենի շրջանառությանը վերաբերող օրենքը


Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն իր ստորագրությամբ օրենքի ուժ է տվել նոր օրինագծին, որով խստացվում է այդ նահանգում հրազենը սահմանափակող օրինագիծը, կրճատվում է թույլատրվող փամփուշտների քանակը եւ զենք վաճառողներին պարտադրվում է ավելի մանրակրկիտ ստուգել զենքի գնորդներին` հոգեպես անհավասարակշիռ մարդկանց հրազենի հասանելիությունը բացառելու համար:

Ավելի վաղ օրինագիծը հաստատել էին նահանգային խորհրդարանի թե՛ ստորին պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, թե՛ վերին պալատը, որը հիմնականում հանրապետականներինն է:

Զենքի շրջանառության մասին այս նոր օրինագիծը առաջինն է, որ ընդունվել է ԱՄՆ-ում Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի ողբերգությունից հետո: Անցած տարվա դեկտեմբերի կեսերին Նյութաունի բնակիչ 20-ամյա երիտասարդը մորը պատկանող օրինական զենքից կրակահերթ էր բացել տեղի դպրոցում, աշակերտներից 20-ը եւ ուսուցիչներից 6-ը զոհվել են:

Նյութաունի ողերգությունից հետո զենքի շրջանառությանը վերաբերող դաշնային օրենքը խստացնելու անհրաժեշտության մասին հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Նա հանձնարարեց կառավարական հանձնաժողովին` փոխնախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, մշակել օրենքը խստացնելուն ուղղված առաջարկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG