Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունում ընդլայնված կազմով նիստ է անցկացվել


Պաշտպանության նախարարությունում այսօր անցկացվել է Հայաստանի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նիստը նվիրված է եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում «Փոխգործակցություն-2012» եւ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական եւ տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարները, կառավարության անդամները, պետական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավար կազմը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը:

Նիստում ելույթ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG