Մատչելիության հղումներ

Հայաստանը դեսպանատուն կբացի Ինդոնեզիայում


Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիեւ)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես փոխանցում է արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը, Նալբանդյանը Նարյաթիի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը կարեւորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք եւ որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

Դեսպան Նարյաթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերն է ներդնելու երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու եւ ընդլայնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG