Մատչելիության հղումներ

Ճանապարհները` հիմնականում դժվարանցանելի


Այսօր ժամը 09-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Բերդ - Ճամբարակ, Արագածոտնի մարզի Սարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն - Մադինա, Տաշիր - Գոգավան, Տաշիր - Մեծավան, Արագածոտնի մարզի Ջրամբար, Ափնա, Շենավան եւ Ծաղկաշեն, Շիրակի մարզի Զարիշատ, Բերդաշեն միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG