Մատչելիության հղումներ

Կան դժվարանցանելի ճանապարհներ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է:

Դժվարանցանելի են Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG