Մատչելիության հղումներ

Այսօր Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում


Հունվարի 4-ին Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն կամ արեւամերձ կետ:

Հայկական աստղագիտական ընկերությունը պարզաբանում է, որ Երկրի միջին հեռավորությունն Արեգակից 149.6 մլն կիլոմետր է, սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձեւ է, այդ հեռավորությունը փոփոխվում է 147.1–152.1 մլն կիլոմետրի սահմաններում:

Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Երկիր-Արեգակ հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ տարբերությունն ընդամենը 3 տոկոս է եւ չի կարող էապես ազդել Արեգակից Երկիր հասնող ջերմության վրա: Ավելին, Երկիրն Արեգակին ավելի մոտ է ձմռանը (երբ գտնվում է արեւամերձ կետում), իսկ ամենահեռուն` ամռանը (հուլիսի 4-ին):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG