Սիրիացի ակտիվիստների տվյալներով, մայրաքաղաք Դամասկոսում երեկ ուշ երեկոյան բենզալցակայանում ռումբի պայթյունից առնվազն 9 մարդ է զոհվել:
Զոհերի մասին տվյալները հրապարակել է ընդդիմադիր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը:
Պայթյունի մասին հաղորդել են նաեւ պետական լրատվամիջոցները` չհիշատակելով սակայն զոհերի կամ վիրավորների մասին. հաղորդվում է, որ ռումբը պայթել է բենզալցակայանի մոտ հերթ կանգնած ավտոմեքենաների մոտ, իսկ պատասխանատվությունը դրվում է «ահաբեկիչների» վրա:
ՄԱԿ-ի տվյալներով, 2011 թվականի մարտից ի վեր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ երկրում ծավալված պայքարի ընթացքում ավելի քան 60 հազար մարդ է զոհվել: Հակամարտությունն այլեւս լայնորեն ընկալվում է որպես քաղաքացիական պատերազմ: