Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ըստ հաղորդագրությունների, հաստատել է, որ հայցել է հունվարի 3-ին Վլադիմիր Պուտինի հրամանագրով իրենց շնորհված Ռուսաստանի քաղաքացիությունը:
«Առաջին ալիք» հեռուստաընկերությունը հաղորդում է, թե Դեպարդյեն բաց նամակ է հղել ռուսաստանյան լրատվամիջոցներին, որով «գոհունակություն» է հայտնել Ռուսաստանի նախագահի կողմից իր խնդրանքը բավարարելու կապակցությամբ:
63-ամյա դերասանը իր նամակն ավարտել է «Կեցցե Ռուսաստանը» բացականչությամբ:
Ժերար Դեպարդյեն հարկերին առնչվող սուր տարաձայնություններ ունի Ֆրանսիայի իշխանությունների հետ:
Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում է 1 միլիոն եվրոյից բարձր տարեկան եկամուտ ունեցողների համար սահմանել 75 տոկոսանոց եկամտահարկ:
Ռուսաստանում այդ հարկը, անկախ եկամուտներից, կազմում է 13 տոկոս: