Մատչելիության հղումներ

Հըզբոլլայի առաջնորդը Սիրիայի մասնատման վտանգ է տեսնում


Լիբանանում Հըզբոլլա շարժման առաջնորդ Հասան Նասրալան այսօր հեռուստատեսային ելույթում հայտարարել է, թե Սիրիային սպառնում են «բաժանման եւ մասնատման սխեմաներ»:

«Մենք հիմնավորապես ու գաղափարապես մերժում ենք որեւէ արաբական կամ իսլամական երկրի որեւէ ձեւով բաժանումը կամ մասնատումը, եւ նրանց կոչ ենք անում պահպանել միասնականությունը», - Նասրալանի խոսքերն է մեջբերում «Ֆրանսպրես» գործակալությունը:

Հասան Նասրալայի գլխավորած շիա մահմեդականների զինյալ խումբը Բաշար ալ-Ասադի իշխանության վաղեմի աջակիցներից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG