Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է թուրքական բանակի նախկին հրամանատարը


Թուրքիայում այսօր ձերբակալվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իսմայիլ Հաքը Քարադային։ Ըստ Hurriyet օրաթերթի, նրան մեղադրում են 1997 թվականին տեղի ունեցած հեղաշրջմանը գործուն մասնակցություն ունենալու մեջ։

1997-ի փետրվարին Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրեց իսլամիստ վարչապետ Նեջմեթին Էրբաքանին՝ ստիպելով նրան հրաժարական տալ։ Նախաքննական մարմնի տեղեկություններով, Քարադային 1997 թվականին տեղեկություն է ունեցել Գլխավոր շտաբի համակարգում ստեղծված անօրինական մի կառույցի՝ «Արեւմտյան հետազոտությունների խմբի» գործունեության մասին, որը զբաղված է եղել Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների անձնական տեղեկությունների հավաքագրմամբ եւ պետական հեղաշրջում նախապատրաստելով։

2012-ի աշնանը գեներալ Քարադային խորհրդարանական հատուկ հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել էր, թե այդ կառույցի գործունեության մասին որեւէ տեղեկություն չի ունեցել։ Հետագայում, սակայն, նրա խոսքերը հերքել էր անազատության մեջ գտնվող մեկ այլ բարձրաստիճան թուրք զինվորական՝ գեներալ Չեվիք Բիրը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG