Մատչելիության հղումներ

«Ֆինանսական անդունդ». Օբաման ստորագրել է օրինագիծը


Սպիտակ տունը հաղորդում է, որ երկրի նախագահ Բարաք Օբաման այսօր ստորագրել է «Ֆինանսական անդունդ»-ը կանխող օրինագիծը` այդպիսով օրենքի ուժ տալով դրան:

Ավելի վաղ Կոնգրեսի երկու պալատներում քվեարկությամբ ընդունված այս փոխզիջումային օրինագծով բարձրացվում են հարուստ ամերիկացիներից գանձվող հարկերը եւ երկարաձգվում միջին խավի հարկային արտոնությունները:

Տնտեսագետները նախազգուշացրել էին, որ եթե չհաջողվի խուսափել «ֆինանսական անդունդ»-ից, աշխարհի թիվ մեկ տնտեսությունը անկում կապրի:

Այդուհանդերձ, Արժույթի միջազգային հիմնադրամը, Moody’s եւ Standard & Poor’s գործակալությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը կշարունակի անկայուն մնալ, քանի դեռ օրենսդիրները շոշափելի միջոցներ չեն ձեռնարկել երկրի 16.4 տրիլիոն դոլարի պարտքը կրճատելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG