Մատչելիության հղումներ

Ուգո Չավեսի առողջական վիճակը ծանր է


Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջական ծանր վիճակի մասին տեղեկությունները:

Մադուրոն հայտարարել է, որ քաղցկեղով հիվանդ Չավեսը խնդրել է ոչինչ չթաքցնել ժողովրդից:

Վերջերս Վենեսուելայի նախագահը ուղեւորվել էր Կուբա՝ չարորակ ուռուցքի դեմ վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն չորրորդ վիրահատության ենթարկվելու նպատակով:

Վենեսուելայի փոխնախագահը հերքել է տարածված լուրերը, թե Ուգո Չավեսը կոմայի մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG