Մատչելիության հղումներ

Սոչիի Օլիմպիադայի տոմսերի վերավաճառողները կտուգանվեն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է մի օրենք, որը մինչեւ մեկ միլիոն ռուբլի (շուրջ 35 հազար դոլար) տուգանք է սահմանում 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի սահմանված կարգը խախտողներին:

Տոմսերի արժեքը կորոշի Միջազգային օլիմպիական կոմիտեն 2014 թվականի մարտին:

Օրենքը, որը ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի 15-ից, կառավարությանը նաեւ հնարավորություն է տալիս կարգավորել Կրասնոդարի երկրամասում հյուրանոցների գները Օլիմպիադայի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG