Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաները թոշակի կանցնեն 70 տարեկանում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որով բարձրացրել է պետական պաշտոնյաների թոշակի անցնելու տարիքը՝ այն հասցնելով 70 տարեկանի։

Մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաները կարող էին իրենց պաշտոնում մնալ մինչեւ 65 տարեկանը: Այս սահմանափակումը, սակայն, նախագահին չէր վերաբերում:

Օրինագիծը Պուտինը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ Կրեմլի կայքում ներկայացված հիմնավորման մեջ ասվում է, թե օրենքը կնպաստի, որպեսզի փորձառու եւ բարձր որակավորմամբ պետական ծառայողները մնան ծառայության մեջ՝ իրենց փորձը ներդնելով գործում

Փոփոխությունը կարեւոր է Վլադիմիր Պուտինի խորհրդականների համար. Ռուսաստանի նախագահի 11 խորհրդականներից 5-ի տարիքը 60-ն անց է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG