Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի «ֆինանսական անդունդը» հետաձգվում է երկու ամսով


ԱՄՆ-ի Սենատը Վաշինգտոնում հավանություն է տվել այսպես կոչված «ֆինանսական քարափի»՝ հարկերի բարձրացման եւ բյուջետային ծախսերի զգալի կրճատումների բացասական հետեւանքները մեղմացնող օրինագծին։

Քվեարկությունն անցկացվել է կեսգիշերից հետո՝ նոր տարվա առաջին ժամերին։ Այժմ սպասվում է օրինագծի քվեարկությունը Ներկայացուցիչների տանը, որն հավանաբար կկայանա մինչեւ չորեքշաբթի։

Օրինագիծը, որի ընդունումը հնարավոր է դարձել Սպիտակ տան եւ Կոնգրեսի հանրապետականների միջեւ բանակցությունների արդյունքում, նախատեսում է երկարաձգել միջին խավի համար նախատեսված հարկային արտոնությունները՝ միաժամանակ երկու ամսով հետաձգելով պետբյուջեի ծախսերի զգալի՝ 24 միլիարդ դոլարի հասնող կրճատումների մասին որոշման կայացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG