Մատչելիության հղումներ

Կարատեիստ Տարոն Աբրահամյանը նախագահի թեկնածու է առաջադրվել


Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը իր թեկնածությունն է առաջադրել 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններում։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Այսպիսով առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների թիվը հասնում է 11-ի։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG