Մատչելիության հղումներ

Իրանի միակ կին նախարարը պաշտոնանկ է արվել


Մարզիյե Վահիդ Դասթջերդի
Մարզիյե Վահիդ Դասթջերդի
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել առողջապահության նախարար Մարզիյե Վահիդ Դասթջերդիին՝ իր կառավարության միակ կին նախարարին, տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսության հաղորդումը։

Դասթջերդին նաեւ միակ կին նախարարն էր Իսլամական հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում։

Թեեւ պաշտոնանկության պատճառները չեն հրապարակվել, այն կապվում է միջազգային պատժամիջոցների հարուցած դժվարությունները հաղթահարելու նպատակով դեղերի գները բարձրացնելու՝ Դասթջերդիի կոչի հետ, որը Ահմադինեժադը մերժել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG