Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր առավոտվա դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG