Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը անիմաստ է համարում ընտրություններին մասնակցությունը


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարել է, որ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»։

«Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ», - ասված է, մասնավորապես, ընդդիմադիր դաշինքի տարածած հայտարարությունում։

ՀԱԿ-ը պնդում է, որ «հինգ տարվա ընթացքում կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան», եւ «ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG