Մատչելիության հղումներ

Փոստանջյանը երեք նախագահներին հորդորում է «հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ»


Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության տարեվերջյան ասուլիսի ժամանակ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է, որ գալիք տոների առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին:

Նրա փոխանցմամբ, բացիկի վրա պատկերված է Լուկաս Վան Վալկեն Բորգի հայտնի գործը՝ Բաբելոնի կիսաքանդ աշտարակը, որն ունի հետեւյալ խորհուրդը. Հայաստանի երեք նախագահներն էլ իրենց մասնակցությունն են ունեցել աշտարակի՝ ներկայիս արատավոր բուրգի կառուցման գործում, որն սկիզբ առավ 1995-ին՝ Սահմանադրության պարտադրմամբ, իսկ 1996-ին ստացավ ինստիտուցիոնալ բնույթ:

Շնորհավորանքը, «Ժառանգություն» խմբակցության հաղորդագրության համաձայն, ունի հետեւյալ բովանդակությունը. - «Հարգելի (Լեւոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան), մաղթում եւ հորդորում եմ հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG