Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին այսօր կայցելի Բաքու


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին աշխատանքային այցով ժամանում է Բաքու, որտեղ օրվա ընթացքում կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում` նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Շաբաթասկզբին Ալիեւի ծննդյան օրվա առթիվ հղած ուղերձում Իվանիշվիլին նշել էր. - «Ես համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ադրբեջանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերություններին՝ դրանք տեղափոխելով միանգամայն նոր որակական մակարդակի»։

Ադրբեջանական «Թուրան» գործակալության վերլուծական խումբը, սակայն, երեկ հրապարակած ծավալուն հոդվածում պնդում է, որ Իվանիշվիլիի այցը Բաքու դյուրին ընթացք չի ունենա։ «Պատճառն այն օրակարգն է, որով վրացական կառավարության ղեկավարը ժամանում է Ադրբեջանի մայրաքաղաք», - նշում են ադրբեջանցի վերլուծաբանները` հավելելով. - «Իվանիշվիլիի եւ նրա նախարարների վերջին օրերի հայտարարություններից պարզ է դառնում, որ նրանք ցանկանում են միջպետական` նախեւառաջ տնտեսական հարաբերությունները կառուցել նոր, թափանցիկ հիմքերի վրա»։


Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG