Մատչելիության հղումներ

Sympho+Jazz=Christmas` համերգ Ամանորին ընդառաջ


Վաղ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա Sympho+Jazz=Christmas համերգը:

Հայաստանի վաստակավոր արտիստ, ջազմեն Վահագն Հայրապետյանը ասում է, որ այս համերգը նոյեմբերին կայացած սիմֆո-ջազ համերգի տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք, նոյեմբերին համերգի ջազային մասը ապահովում էր Նյու Յորքից հրավիրված Նյու Յորք-Երեւան ջազային քառյակը:

Այս անգամ համերգի ջազային պատասխանատուն Պետական ջազային նվագախումբն է: Գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի խոսքով` ստացել են ջազի եւ սիմֆոնիկի շատ օրգանական համադրություն:

«Գործ ունեմ երիտասարդ եւ պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, որոնք լի են էնտուզիազմով, լի են արկածախնդրությամբ եւ չեն վախենում ժանրային փոփոխությունից եւ բազմազանությունից, հակառակը՝ այդ բազամազանությունը մեզ փոխադարձաբար ոգեւորում է», - ասաց Հյուսնունցը:

Պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով` այսօր աշխարհում դասականի եւ ջազի միախառնումը բավականին տարածված է, իսկ վաղվա համերգն ապացուցում է, որ Հայաստանում կան այն ուժերը, որոնք միավորվելով կարող են ստանալ որակյալ եւ համաշխարհայինին համարժեք համերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG