Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը համաներման մասին որոշում է ընդունել


Վրաստանի խորհրդարանը երեկ երեկոյան ընդունել է համաներման մասին որոշում, որի արդյունքում կալանավայրերից ազատ կարձակվի շուրջ 3 հազար 500 մարդ:

Համաներմամբ նաեւ կկրճատվեն մոտ 5 հազար դատապարտյալների պատժաժամկետները:

Ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որն առանձին-առանձին դիտարկելու է բոլոր գործերը. ենթադրվում է, որ համաներումը պիտի տարածվի պետական դավաճանության, զինված անկարգությունների, Ռուսաստանի օգտին լրտեսության, ավազակության, կեղծարարության եւ գողության համար դատապարտվածների վրա: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը պնդում է, որ նման մեղադրանքներով դատապարտվածներից շատերը նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորած կուսակցության քաղաքական հետապնդումների զոհերն են:

Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները բոյկոտել էին խորհրդարանի երեկվա նիստը:

Համաներումն ուժի մեջ մտնելու համար այն պիտի ստորագրի նախագահը:

Նախագահի խոսնակը հրաժարվել է պատասխանել հարցին, թե պատրաստվում է արդյոք Սաակաշվիլին ստորագրել համաներման որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG