Մատչելիության հղումներ

«Ֆեյսբուք»-ը փորձում է որոշ հաղորդագրություններ ուղարկելը վճարովի դարձնել


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը փորձարկում է նոր ծառայություն՝ կայքի մի խումբ օգտատերերի, ովքեր մտել են փորձնական խմբի կազմի մեջ, հնարավորություն է տրվել 1 ԱՄՆ դոլար վճարելով հաղորդագրություն ուղարկել սոցցանցի այն օգտատերերին, ովքեր նրանց ֆեյսբուքյան «ընկերը» չեն։

Ավելի քան 1 միլիարդ ակտիվ օգտատերեր ունեցող սոցցանցը այս մասին հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ - «Հնարավոր է, որ հաղորդագրություն ուղարկելու համար գումար գանձելը անցանկալի հաղորդագրությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը լինի, եւ խրախուսի միայն իսկապես օգտակար եւ կարեւոր հաղորդագրությունների ուղարկումը»։

«Ֆեյսբուք»-ի օգտատերերը այժմ էլ հնարավորություն ունեն հաղորդագրություն ուղարկել այն մարդկանց, ովքեր նրանց «ընկերը» չեն, սակայն դրանք սովորաբար հայտնվում են փոստարկղի «Այլ նամակներ» պանակում եւ քչերն են դրանց երբեւէ ուշադրություն դարձնում։ Վճարովի ծառայության դեպքում նամակը կուղարկվի անմիջապես օգտատիրոջ փոստարկղ եւ հավանականությունը, որ այն կկարդան, մի քանի անգամ կմեծանա։

Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ, «Ֆեյսբուք»-ը հայտարարել է, որ իրենք առայժմ քննարկում են ծառայության վերջնական սակագինը եւ այն ենթակա է փոփոխման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG