Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել եվրասիական «Եղբայրների շրջան» հանցագործ սինդիկատի ղեկավարներից մեկի՝ Վրաստանում ծնված Զախարի Քալաշովի նկատմամբ։
ԱՄՆ գանձապետակարանը սառեցրել է Քալաշովի հաշվեհամարները ամերիկյան ֆինանսական համակարգում եւ արգելել է ամերիկյան ընկերություններին առեւտրային գործարքներ կնքել նրա հետ, Քալաշովին բնութագրելով որպես «Եվրասիական հանցագործ աշխարհի հայտնի ներկայացուցչի», ով մեղադրվում է փողերի լվացման, շորթման, զենքերի եւ թմրանյութերի անօրինական շրջանառության եւ այլ հանցանքների մեջ։
«Եղբայրների շրջանը» նախկին ԽՍՀՄ տարածքում գործող մի շարք հանցագործ խմբավորումների ղեկավարների ցանց է, որի գործունեությունն ու հետաքրքրությունների շրջանակը տարածվում է ողջ աշխարհում։
ԱՄՆ-ի գանձապետարանը սանկցիաներ է կիրառել նաեւ ղրղըզստանցիներ Ալմանբեթ Անափիյաեւի եւ Ադիլեթ Քասենովի նկատմամբ։ Այս մասին տարածված հաղորդագրությունում ասվում է, որ Քասենովը «ենթադրաբար հանդիսանում է Ղրղըզստանի Իսիկ-Կուլ տարածաշրջանի «հանցագործ աշխարհի պարագլուխը»։