Մատչելիության հղումներ

Պուտինը «գաղափար չունի» ինչպես վարվել Վրաստանի հետ


Ռուսաստան -- Նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական դարձած ամենամյա մամուլի ասուլիսը Մոսկվայում, 20-ը դեկտեմբերի, 2012թ․
Ռուսաստան -- Նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական դարձած ամենամյա մամուլի ասուլիսը Մոսկվայում, 20-ը դեկտեմբերի, 2012թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ինքը «գաղափար չունի», թե ինչպես է հարկավոր վարվել Թբիլիսիի հետ Վրաստանից անկախացած Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցում։

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց ի վեր իր տված առաջին նախագահական ասուլիսում Վլադիմիր Պուտինը նշել է, որ ինքը ընդհանուր առմամբ «դրական ազդանշաններ» է ստանում Վրաստանի նոր իշխանություններից եւ կարծում է, որ տնտեսական հարաբերությունները բարելավելու հնարավորություններ կան։

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Այդուհանդերձ, Պուտինը նշել է, որ չի պատրաստվում վերանայել 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու՝ իր որոշումը, եւ հասկանում է նաեւ, որ Վրաստանը չի փոխելու իր տարածքային ամբողջականության հարցում ունեցած դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG