Մատչելիության հղումներ

Օբաման կաջակցի զենքի վերահսկողության նոր օրենքի ընդունմանը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խոստացել է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որ Կոնգրեսն ընդունի անհատական զենքի նկատմամբ վերահսկողության նոր օրենքը։

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, այս քայլը քաղաքական առումով դժվար է, բայց անհրաժեշտ է։

Օբաման ընդգծել է, որ ամերիկացիները պարտավոր են նվազեցնել հրազենի գործադրմամբ բռնությունները։ Մեջբերելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները՝ ԱՄՆ նախագահը ասել է, որ ամերիկացիների մեծ մասը կողմ է մարտական զենքի արգելքի գաղափարին, ինչպես նաեւ զենքի գնման ժամանակ գնորդի վերաբերյալ տեղեկատվության ստուգմանը։

Օբաման նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն ավանում 20-ամյա Ադամ Լանզան, մուտք գործելով բնակավայրի տարրական դպրոց, կրակ էր բացել՝ սպանելով 26 հոգու, այդ թվում հինգից տասը տարեկան 20 երեխաների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG