Մատչելիության հղումներ

Իրաքի նախագահը «անգիտակից» վիճակում է


Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, ով երկուշաբթի օրը կաթված էր ստացել, շարունակում է անգիտակից վիճակում մնալ Բաղդադի հիվանդանոցում։

Քուրդ պատգամավոր եւ Թալաբանիի մերձավոր դաշնակից Մահմուդ Աթմանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ նախագահի վիճակը լավանում է, սակայն բժիշկները քննարկում են նրան արտասահմանում լրացուցիչ բուժման ուղարկելու հարցը։

Նախագահի կայքէջում ավելի վաղ հրապարակված հաղորդագրության համաձայն, Իրաքի 79-ամյա նախագահը «զարկերակների կարծրացում ունի»։

2008 թվականին Թալաբանին սրտի վիրահատություն է տարել ԱՄՆ-ում։

Քուրդ հայտնի առաջնորդ եւ քաղաքական գործից Ջալալ Թալաբանին Իրաքի առաջին ոչ արաբ նախագահն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG